«Ֆոմուլա-1»-ի ավտոմրցարշավորդ, աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը շարունակում է բարելավվել. այս մասին հայտնել է նրա կինը՝ Կորինան:
«Նա գնալով իրեն ավելի լավ է զգում: Անկասկած, գործընթացը շատ դանդաղ տեմպերով է առաջ գնում, սակայն Միխայելի վիճակն աստիճանաբար լավանում է», – մեջբերում է ИТАР-ТАСС-ը Կորինայի խոսքը:
2013թ. դեկտեմբերին Շումախերը լրջորեն տուժել է լեռնադահուկների վրա սահելիս ընկնելու պատճառով:
Հունիսի վերջին հայտարարվել էր, որ ավտոմրցարշավորդը վնասվածք ստանալուց վեցուկես ամիս անց դուրս է եկել կոմայից: