ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Տավուշի մարզում ՀՀԿ-ի նախընտրական գործերը բավական խառն են: Նրա հաղորդմամբ` մարզի Հանրապետական ղեկավարությունը ՀՀԿ վերնախավին հավաստիացրել է, որ մարզի ընտրողների զգալի մասն ընտրելու է ՀՀԿ-ին: Մինչդեռ իրականությունն այլ է: Տավուշի  բնակիչների մի մասը, նախորդ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք վերցնելով, հիմա նույնպես սպասում է ընտրակաշառքի: Սակայն Տավուշում ՀՀԿ-ն դեռ ընտրակաշառք չի բաժանել: Ընտրակաշառքի չափի վերաբերյալ շրջանառվում են տարբեր խոսակցություններ` մեկ ձայնի համար 10-15 հազար դրամ: Նույն աղբյուրը նաեւ հաղորդում է. «ՀՀԿ տարածքային շտաբներ այդ կուսակցության պոտենցիալ ընտրողների ուռճացված ցուցակներ են ներկայացվում, եւ դժվար է հասկանալ, թե այդ ցուցակներում ընդգրկվածների որ մասն է իրականում ՀՀԿ-ին ընտրելու: Մտավախություն կա, որ ընտրակաշառք բաժանելու դեպքում պետական հիմնարկների աշխատողները, որոնց մի մասը գոհ չէ իր սոցիալական վիճակից, «հենց այնպես» չի ընտրի իշխող կուսակցությանը»:




Լրահոս