Մտավորականն առաջարկում է Հայկի տաճար կառուցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չենք լռելու” նախաձեռնությունն “Մերկ պատմություն” շարքի շրջանակներում շարունակում է հարթակ տրամադրել հայրենի իշխանությունների գաղափարական սպասարկուն չդարձած մտավորականության ներկայացուցիչներին: Շարքի առաջին և երկրորդ թողարկումների հյուրը գրող, ՀԳՄ վարչության անդամ Վահան Տեր-Ղազարյանն է: Նրա կարծիքով, մեր ժողովրդի բոլոր ողբերգությունների հիմնապատճառը մեզ պարտադրված “ստրկական բարոյականությունն” է, իսկ փրկությունը` դրանից ձերբազատվելը:”Չենք լռելու”-ի հետ զրույցում նա հետաքրքիր մտքեր է հնչեցրել: Մասնավորապես, ըստ Տեր-Ղազարյանի, մենք պետք է վերադառնանք մեր իրական ակունքներին և արժեքներին, որոնք մեկ բառով կոչվում են ազգային: Գրողն առաջարկում է Արալեռան ստորոտում Հայկի տաճար կառուցել:”Եթե մենք մեր հոր կամ պապի գերեզմանը համարում ենք տաճար, որտեղ պարբերաբար կատարում ենք համապատասխան ծիսակատարություն, ապա ողջ հայ ժողովուրդը պարտավոր է ունենալ իր առաջին հոր տաճարը, որտեղ կկատարի ընդհանուր ծիսակատարությունը: Հենց սա է մեր ազգային միավորման և կազմակերպման միակ հնարավոր ձևը”,-գտնում է Տեր-Ղազարյանը:




Լրահոս