«Ռեալ»-ի երկրպագուները ցանկանում են տեսնել Նավասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Marca թերթը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, որպեսզի պարզի, թե երկրպագուները գոհ են արդյոք «արքայական ակումբի»` «Ատլետիկո»-ի դեմ սպասվելիք խաղի մեկնարկային կազմից:

Հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ երկրպագուները նախորդ խաղից հետո կազմում մեկ փոփոխություն կկատարեին. նրանք նախընտրում են մադրիդցիների մեկնարկային կազմում տեսնել դարպասապահ Կեյլոր Նավասին, այլ ոչ թե Իկեր Կասիլյասին: Ամբողջ հարցմանը մասնակցել է 150 հազար մարդ:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ավելի վաղ հայտարարել էր, որ իր թիմում մի քանի փոփոխություն է պետք:

 




Լրահոս