Հրաչյա Հարությունյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել. News.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամսվա բանտարկության դատապարտված Հրաչյա Հարությունյանի գործով Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել, բայց դեռ նիստի օրը հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:

Վերաքննիչ դատարան բողոքը վերաբերում է դիտավորյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեղադրանքին: ՄԻՊ խորհրդականն ասաց, որ թեեւ դրական պատասխանի դեպքում անգամ Հրաչյա Հարությունյանի դատավճիռը չի փոխվի, բայց միեւնույն է, սա փաստաբանների համար սկզբունքի հարց է, չի կարելի մարդուն մեղադրել մի բանում, ինչ չի արել: Դատավճռով նախտեսված պատժաչափը բողոքարկելու ցանկություն Հրաչյա Հարությունյանը չի հայտնել: Երանուհի Թումանյանցը նշեց նաեւ, որ եթե նոր բողոքարկումներ չլինեն, դատական վճիռը ուժի մեջ կմտնի եւ կքննարկվի նրա Հայաստան տեղափոխման հարցը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս