Beeline-ը սկսում է Նորաշեն համայնքի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 սեպտեմբերի 2014 թվական, Երևան. Beeline–ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, 2014թ–ի սեպտեմբեր ամսին Տավուշի մարզի Նորաշեն համայնքում մեկնարկել է ֆիքսված կապի թվայնացման և գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները:

Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչև ս.թ. սեպտեմբերի 26 -ը,  Նորաշեն համայնքի բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի և ADSL2+ տեխնոլոգիաներով լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաև սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:

«Հավատարիմ մնալով մարզերի հավասարաչափ զարգացման ռազմավարությանը` Beeline-ը շարունակում է ֆիքսված կապի ենթակառուցվածքների և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների զարգացումը Հայաստանի ողջ տարածքում: Մենք առանձնապես կարևորում ենք բարձրորակ կապի ապահովումը սահմանամերձ բնակավայրերում և ուրախ ենք, որ ցանցի արդիականացման շնորհիվ մեր ներդրումը կունենանք սահմանամերձ Նորաշեն գյուղի բնակիչների կյանքն ավելի լավ դարձնելու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը հավասարաչափ իրականացնում է թվայնացման աշխատանքներ ողջ ՀՀ տարածքում։ Ավելի վաղ, հունիս ամսին թվայնացվել էր Տավուշի մարզի Նավուր համայնքը։ 2013թ–ի վերջի դրությամբ Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է Beeline ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը։




Լրահոս