Աբովյանում 24-ամյա կինը պատուհանը մաքրելիս 6-րդ հարկից ցած է ընկել եվ մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 20-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Աբովյան քաղաքում։ 
Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։30-ի սահմաններում “Աբովյան” բժշկական կենտրոնից հայտնել են Ոստիկանության Կոտայքի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ կնոջ դի։ “Աբովյան” բժշկական կենտրոն են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի բաժնի քննչական բաժնի քննիչ Արմեն Մարգարյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ մահացածը Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 14 շենքի 75 բնակարանի բնակչուհի 24-ամյա Վարդուհի Պետրոսյանն էր։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նրա հարազատները քննչական խմբին հայտնել են, որ Վ. Հակոբյանը իրենց տան պատուհանները մաքրելու ժամանակ վայր է ընկել և տեղում մահացել։ Վ. Հակոբյանը բնակվում էր 9 հարկանի շենքի 6-րդ հարկում։ 
Հարևանները պատմել են, որ աղջիկը ամուսնացած էր, ուներ մեկ աղջիկ երեխա։ 
Բացի այդ, հարևանների պատմելով, նա հղի էր, սակայն դա պետք է հաստատի կամ հերքի քննիչի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննությունը։ Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են պատրաստվում։




Լրահոս