Ի՞նչ կտա Պ. Հայրիկյանի հացադուլը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարույր Հայրիկյանի հայտարարած հացադուլը հասարակական արձագանքի դեռևս չի արժանացել: Armlur.am-ը հետաքրքրվեց, թե ինչի՞ կարող է հասնել նախագահի հրաժարականը պահանջող գործիչն իր այդ քայլով: Մեր համաքաղաքացիները մեծ մասամբ անտեղյակ էին ԱԻՄ առաջնորդի քաղաքական ակցիայից, սակայն, նշում էին, որ Հայրիկյանի պայքարն անհույս է: Նման եզրահանգումը շատերը հիմնավորում էին Պ. Հայրիկյանի անկանխատեսելիությամբ, ինչպես նաև նրա գրեթե բոլոր ձեռնարկումների տապալմամբ:

Քաղաքացիներն ինչպես բոլոր քաղաքական ուղղվածություն ունեցող հարցադրումները, այնպես էլ Հայրիկյանի ձեռնարկը հոռետեսորեն էին մեկնաբանում: Ոմանք էլ, այս քայլն ընդհանրացնելով, խոսում էին երկրի քաղաքական իրավիճակից, ասելով, որ Հայաստանն ընկղմվել է տարատեսակ ճգնաժամերի մեջ, և որևէ մեկը ոչինչ չի կարող փոխել:




Լրահոս