Երիտասարդը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ մուրճով հարվածել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող իր հարևանի գլխին: Հարձակումից քիչ անց 21-ամյա Ջոզեֆ Ուիլյամսը շտապ օգնություն է կանչել և խոստովանել արածը:
Տուժածին հաջողվել է կենդանի մնալ, սակայն այժմ նա տառապում է էպիլեպսիայով և նրա կյանքը վնասվածքների պատճառով անճանաչելիորեն փոխվել է:
Լոնդոնյան դատարանը հանցագործին դատապարտել է 14 տարվա ազատազրկման: Այդ ժամկետի մի մասը նա կանցկացնի հոգեբուժարանում, տեղեկացնում է LifeNews-ը: