«Մանչեստեր Յունայթեդ»-ը ռեկորդային եկամուտ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է ռեկորդային 433,2 մլն ֆունտ ստերլինգ եկամուտ ունենալու մասին:

Այս տարվա եկամուտը, նախորդի համեմատ, աճել է 19 տոկոսով: Այդ հանգամանքին օգնել է երկարատև պայմանագրի կնքումը «Ադիդաս»-ի հետ: 10 տարվա ընթացքում ակումբը կստանա 750 մլն ֆունտ:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում անգլիական ակումբն ավարտեց առաջնությունը 7-րդ տեղում՝ չկարողանալով հայտնվել եվրոպական առաջնություններում: Նոր մրցաշրջանում տեղի ունեցած երեք խաղերից հետո Լուի վան Գալի սաներն ընդամենը 2 միավոր ունեն:




Լրահոս