Ինչո՞ւ էր Սուրիկ Խաչատրյանը մասնակցում ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում հիմնականում քննարկվել են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Անդրադարձ է եղել ԱԺ առաջին քառօրյայի աշխատանքներին»- հայտնեց նա:

Նշենք, որ այսօր ԳՄ նիստին մասնակցում էր նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Այն հարցին, թե ինչով էր պայմանավորված նրա ներկայությունը, Շարմազանովը նշեց.

«Կուսակցության խորհուրդն այսօր նաև քննարկումներ է կազմակերպել, որոնք կապված են ապագա բյուջետային քննարկումների հետ. բացառապես դրանով», – նշեց նա:

Այն հարցին, թե ինչու մինչև այժմ նոր մարզպետ չի նշանակվել, Շարմազանովը նշեց. «Ինչո՞ւ եք շտապում, դանդաղ շտապեք»:

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվել էր մարզպետի պաշտոնից՝ նշանակվելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ:




Լրահոս