Վարչապետի հանձնարարությամբ կազմվում են ՀՀ նախագահի աթոռի հավակնորդների ցանկեր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ի տարբերություն իր նախորդի, շատ ուշադիր է հասարակական կարծիքի, մամուլի հրապարակումների նկատմամբ: Նա ոչ միայն անձամբ է հետեւում համացանցին ու մամուլի հրապարակումներին, այլեւ հանձնարարել է կառավարության աշխատողներին հետեւել ու արձագանքել ամեն ինչի, տարածել իրենց մասին դրական հրապարակումները, հետեւել gov.am կայքին եւ ընդհանրապես ակտիվ լինել: Նա գիտի, որ իր նախորդը «վիզը ոլորեց» հենց այն պատճառով, որ պատշաճ ուշադրություն չէր դարձնում իր մասին հրապարակումներին եւ չէր աշխատում մամուլի հետ: Այդ ամենից դաս քաղած Հովիկ Արգամիչը որոշել է լավ աշխատել եւ հետեւողական լինել: Եվ քանի որ արդեն նախագահականի մրցավազքն սկսված է, նա աշխատում է նաեւ այդ ուղղությամբ: Մեզ հասած տեղեկություններով, նրա հանձնարարությամբ կազմվում են ՀՀ նախագահի աթոռի հավակնորդների ցանկեր՝ նրանց, ովքեր հայտարարել են այդ մասին, նրանց, ովքեր չեն հայտարարել, բայց կարող են հավակնել, նրանց, ովքեր ընդհուպ քարոզարշավի սկիզբը թաքցնելու են իրենց հավակնությունները: Բացի ցանկեր կազմելուց, ոմանք զբաղված են այս անձանց մասին կոմպրոմատներ հավաքելով, դոսյեներ կազմելով: Հատկապես ակտիվորեն աշխատում են Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, ով, ինչպես հայտնի է, չի ժխտել 2018-ին առաջադրվելու իր հավանականությունը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս