Սիրիան ռմբակոծելիս Վաշինգտոնը Դամասկոսից թույտվություն չի խնդրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնը մտադիր չէ Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին օդային հարվածներ հասցնելու համար Դամասկոսից թույլտվություն խնդրել, քանի որ ապօրինի է համարում Բաշար Ասադի կառավարությունը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Պետդեպարտամենի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Նույն օրն ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը նախազգուշացրել էր, որ Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն, որը կիրականացվի առանց կառավարությանը նախազգուշացնելու, «կգնահատվի իբրև ագրեսիա»:

Նույն կարծիքին է նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը: Ինչպես նշել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հիմքեր կան ենթադրելու, որ հարվածի տակ կհայտնվեն նաև սիրիական կառավարական ուժերը:

Հարֆը, սակայն, հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնելու միայն «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս