Արսեն Ջուլֆալակյանը կիսաեզրափակչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաշքենդում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը։

75 քաշային կարգում հանդես եկող  մարզիկը քառորդ եզրափակիչում 11։2 հաշվով հաղթել է մեքսիկացի Խուան Էսկոբարին։

Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում հայ ըմբիշը հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլվին Մուրսալիեևի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում 12։1 հաշվով պարտության մատնել ավստրիացի Ֆլորիան Մարխլին։




Լրահոս