ԴԱՏԱԽԱԶԸ ՉԻ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը երեկ եղել է Արագածոտնի մարզում, որտեղ մարդիկ շատ անտարբեր են դիմավորել Սարգսյանին, անգամ չեն լսել նրա ելույթը: Սարգսյանը եղել է Աշտարակում, Թալինում, Ապարանում եւ մարզի բոլոր գյուղերում: Տեղացիները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին իրենց տպավորությունները, որ Սարգսյանի ելույթը ոչ մեկին չի հետաքրքրել: Միայն մեծահասակներն են ցանկություն հայտնել Սերժ Սարգսյանի հետ խոսել: Երբ մոտ 70 տարեկան մի տատիկ Սարգսյանի անվտանգության աշխատակցին ասել է, որ ցանկանում է մոտենալ եւ մի հարց տալ, վերջինս զգուշացրել է. «Եթե մոտենաս, հանկարծ կտրուկ շարժումներ չանես»: Համաձայնելով ճակատագրական «պայմանին»`  տատիկը մոտեցել է ՀՀԿ առաջնորդին եւ խնդրել նրան, որ իր ավանդը վերադարձնի: Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ եթե ինքը նման բանի անի եւ վերադարձնի բոլորի ավանդները, ապա բյուջեում փող չի մնա մյուսների աշխատավարձերը տալու համար:
Նկատենք, որ Սարգսյանի հետ Արագածոտնում չի եղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, քանի որ այցի ժամը եղել է աշխատանքային:




Լրահոս