![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/e016a1616a9b4b7ae85d71339d14b751.jpg)
«Բանդալուպ» խմբի անդամներ Ամելիա Ռուդոլֆը և Ռոել Սիբերը վալս են կատարել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքի Քաղաքային խորհրդի շենքի պատին: Ներկայացումը տեղի է ունեցել Art + Soul (Արվեստ+սիրտ) փառատոնի շրջանակներում:
Ռուդոլֆը զարգացնում է իր կողմից հեղինակած ժամանակակից պարավոճը՝ բանդալուլը, որում համատեղվում են կլասիկ պարի շարժումները, աերոբիկան և լեռնագնացությունը:
Այդ ոճի պարողները ելույթ են ունենում ուղղահայաց մակերեսների՝ շենքերի դիմային մասերի, բարձրադիր գովազդային կոնստրուկցիաների, ուղղահայաց պատերի վրո: