Բակո Սահակյանը պարգևատրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ստեղծման ու կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Էջմիածնի Մայր տաճարի մշակութային խորհրդական, Էջմիածնի «Խրիմյան» թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով` գրադարանային գործի ոլորտում երկարամյա բեղմնավոր աշխատանքի համար ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել «Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մարիա Խաչատրյանին, «Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Կարինե Հայրապետյանին, «Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան» պետական ոչ ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վլադիմիր Միքայելյանին, գրադարանային գործի մասնագետ, կենսաթոշակառու Իզաբելլա Ստեփանյանին:




Լրահոս