Բնապահպանները մեծ ուրախությամբ են նշում կրպակների ապամոնտաժման մասին որոշումը։Բնապահպան ակտիվիստները ջերմ զրուցում են ոստիկանների հետ, որտեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Մելքոնյանը բնապահպան-ակտիվիստների հետ զրույցում հայտարարեց, որ հպարտ է, այսպիսի երիտասարդների համար, ովքեր իրենց իրավունքների համար կարողանում են մինչև վերջ պայքարել, ինչպես նաև նա հպարտ է, որ ՀՀ-ն ունի նման նախագահ, ինչպես Սերժ Սարգսյանն է, ով այսօր արդարացի որոշում կայացրեց: Բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը Ռոբերտ Մելքոնյանից հետաքրքրվեց, թե նշելո՞ւ են արդյոք այս առիթը, ինչին ի պատասխան Ռոբերտ Մելքոնյանը խոստացավ, որ կրպակների ապամոնտաժումից անմիջապես հետո “մեծ սեղանե են գցելու. “Բայց վրան չենք խփելու”,- կատակեց Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ, ապրիլի 29-ին այգում հերթական ապամոնտաժման ակցիայի ժամանակ ոստիկանների ու բնապահպանների միջև տեղի ունեցավ բախում, որից հետո 7 ակտիվիստների բերման ենթարկվեցին ոստիկանական բաժին, ապա ազատ արձակեցին: