Ձերբակալվել է գործարարներին սպանած հանցախմբի պարագլուխը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ հետաքննության կոմիտեի աշխատակիցները Մոսկվայի մարզում ձերբակալել են «Ինտերֆրուկտ» ընկերության համահիմնադիր Սոլոմոն Գավրիլովի և մի շարք այլ գործարարների սպանության գործով միջազգային որոնման մեջ գտնվող Անդրեյ Սաֆրոնովին:

Նրան բանդիտիզմի, սպանության, զենքի ապօրինի շրջանառության մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է ՀԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Քննության վարկածով` Անդրեյ Սաֆրոնովը 2005-ին ստեղծել է բանդա, որի գործունեության մեջ ներքաշել իր երկու ծանոթներին՝ Դմիտրի Մակարենկոյին և Յուրիկ Հասանովին, իսկ ավելի ուշ՝ 2009-ին` նաև Գրիգորի Շևչենկոյին:

Ապացուցված է բանդայի մասնակցությունը Մոսկվայում և Մոսկվայի մարզում 5 գործարարի դեմ հարձակումներին:
Քննչական մարմինը կարծում է, որ հենց Սաֆրոնովն է բոլոր հանցագործությունների կազմակերպիչը:

Հինգ գործարարից չորսը հարձակումների արդյունքում զոհվել է:
Բանդան դադարել է գոյություն ունենալ 2011թ. դեկտեմբերին՝ իրավապահ մարմինների կողմից իր անդամների մեծ մասի ձերբակալման կապակցությամբ: Սոլոմոն Գավրիլովի սպանության ենթադրյալ պատվիրատուն՝ Յուրի Իզրաիլովը, գտնվում է միջազգային որոնման մեջ:




Լրահոս