1968 թվականի սեպտեմբերի 25-ին է ծնվել ամերիկացի դերասան, ռեփեր, պրոդյուսեր Ուիլարդ Քրիստոֆեր Սմիթ կրտսերը, ով լուրջ հաջողությունների է հասել հեռուստատեսության, կինոարդյունաբերության և երաժշտության ասպարեզում:
2007թ. ապրիլին՝ Newsweek հանդեսը նրան անվանեց Հոլիվուդի ամենահզոր դերասան։ Սմիթը 4 անգամ դարձել է «Ոսկե Գլոբուս»-ի և 2 անգամ Ակադեմիայի մրցանակաբաշխության նոմինանտ։ Գրեմմիի բազմակի դափնեկիր է։
Ուիլ Սմիթի դերակատարությամբ հայտնի ֆիլմերից են «Մի օր` հրեշտակների քաղաքում», «Բաժանման 6 աստիճաններ», «Դիսնեյլենդ», «Սևազգեստ մարդիկ. Այմոլորակայինի հարձակումը», «Սևազգեստ մարդիկ 2», «Վատ տղաները 2» և այլն: