Թուրքիան ու Եգիպտոսը կռվել են ՄԱԿ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում վեճ է բռնկվել Թուրքիայի և Եգիպտոսի պատվիրակությունների միջև:

Վեճը սկսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից, որը նա արել է ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ: Էրդողանը քննադատել է Եգիպտոսի իր գործընկեր Աբդել Ֆատտահ աս-Սիսիին՝ հայտարարելով, որ դեմ է նրա ներկայությանը համաշխարհային ղեկավարների շարքում: Էրդողանը մեղադրել է համաշխարհային հանրությանն այն անձանց սատարելու համար, ովքեր Եգիպտոսում զինվորական հեղաշրջում են իրականացրել:

«ՄԱԿ-ն օրինականացնում է այն անձին, ով գահընկեց է արել ժողովրդի կամքով ընտրված նախագահին: Ինչո՞ւ է աշխարհը լռում ժողորվրդավարության դեմ կատարված հեղաշրջման մասին», – ասել է Էրդողանը:

Եգիպտոսի արտգործնախարարության ներկայացուցիչ Բադր Աբդել Ատին Էրդողանի արտահայտություններն անվանել է «ստով և հորինվածքներով ներծծված»:
Թուրքիայի նախագահին մեղադրել են ահաբեկչությանը սատարելու, Մերձավոր Արևելքում քաոս և թշնամանք սերմանելու մեջ. տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:




Լրահոս