25 սեպտեմբեր 2014. Երևան.Facebook սոցիալական ցանցում Beeline-ի պաշտոնական էջում անց է կացվում հարցում և առաջարկների հավաքագրում հաճախորդների և էջի այցելուների շրջանում: Նախագիծը ստացել է «Ստեղծիր քո Beeline»-ն անվանումը և ուղղված է բաժանորդներից հետադարձ կապի ստացմանը: Հարցումը նաև հնարավորություն է տալիս բոլոր մասնակիցներին արտահայտել իրենց ցանկություններն ու առաջարկները Beeline-ի սպասարկման ու ծառայությունների բարելավման վերաբերյալ:
«Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսով աշխատելու առաջին իսկ օրվանից Beeline-ն առավելագույն ուշադրություն է հատկացնում իր բաժանորդների առաջարկներին ու նախապատվություններին: Նախկինում իրականացված հարցումների շնորհիվ մենք չեղյալ համարեցինք SIM-քարտերի և վճարումների գործողության ժամկետները, նվազեցրինք ֆիքսված կապի ծառայությունների սակագները, ներդրեցինք արտոնյալ սակագներ դեպի Ռուսաստան և ԱՊՀ երկրներ կատարվող միջազգային զանգերի համար, իսկ ամառային արձակուրդների շրջանում մեր հաճախորդներին նվիրեցինք Վրաստանում ռոումինգի և ինտերնետի աննախադեպ ցածր սակագներ։ Beeline–ը հերթական անգամ պատրաստ է փոխվել այնպես, ինչպես կցանկանան մեր բաժանորդները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հարցմանը կարելի է մասնակցել մինչև սեպտեմբերի 30-ը հետևյալ հղումով`
https://ru.surveymonkey.com/s/PTHY5TY
Նշենք, որ սոցիալական ցանցերում Beeline-ի պաշոնական էջերի շնորհիվ մեր այցելուները մշտապես տեղյակ են ընկերության վերջին նորություններին, ստանում են լիարժեք օնլայն աջակցություն և հարցերի օպերատիվ լուծում: Բացի այդ, սոցիալական ցանցերում Beeline-ի պաշոնական էջերում առկա են շփում, բազմազան ժամանցային ու ճանաչողական բաժիններ, մրցույթներ, վիկտորինաներ և մրցանակների խաղարկություններ:
Միացեք Beeline-ի պաշտոնական էջերին Facebook և «Одноклассники» սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով`