![](https://armlur.am/wp-content/uploads/2012/05/02//23653.jpg)
ՀՀ Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացրին, որ ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: “ԱԺ կանոնակարգ” օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չի ապահովվել: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիստը հայտարարել է չկայացած: