![](https://armlur.am/wp-content/uploads/2012/05/02//23662.jpg)
Մայիս ամսին չամուսնանալու սովորությունը պարզապես սնահավատություն է հայկական եկեղեցին նման արգելքներ չունի, և մայիսին կատարում է պսակադրություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Մկրտչյանը: Նա նույնիսկ ափսոսանք հայտնեց, որ այս ջերմ գարնանային եղանակին ու բնության այս զարթոնքին երիտասարդները չեն ամուսնանում: “երբ ամուսնությունը հաջող է լինում, և ընտանիքը` երջանիկ, ոչ ոք չի էլ հիշում, թե որ ամսին է ամուսնացել”,- իր հերթին ընդգծեց հանդիպմանը ներկա հոգեբան Աննա Բադալյանը: