ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի մոտ

Երեկ հայտնի ՀՀԿ-ական տատիկը՝ Սուսաննա Սարգսյանը, կրկին ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիների հետ վիճաբանում էր ու պաշտպանում Սերժ Սարգսյանին: Ոստիկանները նրա հետեւից շրջում էին, որպեսզի քաղաքացիներին չծեծեր:

 

 
ՀԱՐՑ. Տղաս քոլեջում է սովորում եւ ավարտելու է 2015 թվականի մայիս ամսին, բայց իր 18 տարին լրանալու է մարտ ամսին։ Ուզում եմ իմանալ, հնարավո՞ր է առանց ավարտական քննությունները հանձնելու նրան զորակոչեն բանակ:

Սուսաննա Սանթրոսյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայնտում ենք, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության կողմից կոնկրետ զորակոչը կազմակերպելու մասին ընդունվող որոշումներով տրվում են հանձնարարականներ՝ ուսումնական հաստատություններում ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել մինչեւ այդ որոշմամբ սահմանված ժամկետների ավարտը:
Այնպես որ, Ձեր տղան նույնպես օգտվելով այդ հնարավորությունից, կարող է զորակոչվել բանակ ավարտական քննությունները հանձնելուց հետո:
Նշենք, որ գարնանային զորակոչի ժամանակ նշված գործընթացները քոլեջներում եւ ուսումնարաններում կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված էր ավարտել մինչեւ նույն թվականի հունիսի 25-ը:

«Իրավունքի իրազեկում» հկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ գոնե գործում են բացառություններ, որոնք հնարավորություն են տալիս մեր երիտասարդներին ավարտել բոլոր տեսակի ուսումնական գործընթացները, ապա նոր մեկնել պարտադիր զինվորական ծառայության։ Այս դեպքում տիկին Սուսաննան կարող է միանգամայն հանգիստ լինել իր տղայի ուսման եւ ավարտական քննությունների հարցում:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ կոնկրետ տեղեկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում անուիտետը։ Ի՞նչ է դա ու ի՞նչ տեսակներ կան:

Գրիգոր Մելքոնյան (67 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անուիտետը միանվագ փոխանցված գումարի դիմաց ապահովագրական ընկերության կողմից անձին որոշակի ժամանակահատվածում եւ պարբերականությամբ վճարվող գումարն է: Անուիտետի դեպքում պայմանագիր է կնքվում անձի եւ ապահովագրական ընկերության միջեւ, որին էլ փոխանցվում են մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցները:
Օրենքով նախատեսված են անուիտետի հետեւյալ երկու տեսակները.
1. 10 կամ 5 տարով երաշխավորված անուիտետ,
2. ամուսինների անուիտետ, 10 կամ 5 տարի երաշխավորված ժամկետով:
10 կամ 5 տարով երաշխավորված անուիտետը վճարվում է ցմահ, սակայն եթե անձը մահանում է նախքան 10 կամ 5 տարի երաշխավորված ժամանակահատվածի լրանալը, ապա ժառանգներն իրավունք ունեն ապահովագրական ընկերությունից հետ ստանալ անուիտետի մնացորդային գումարը:
Ավելացնենք նաեւ, որ ամուսինների անուիտետը վճարվում է անձին ցմահ՝ հօգուտ որի այն նշանակվել է: Անձի մահից հետո անուիտետը շարունակվում է վճարվել վերջինիս ողջ մնացած ամուսնուն՝ ցմահ, անուիտետի պայմանագրում նախատեսված գումարի չափով: Եթե ամուսիններից երկուսն էլ մահանում են երաշխավորված ժամկետում, նրանց ժառանգները ստանում են չվճարված անուիտետի մնացորդային գումարը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ անուիտետ ասվածը հիշեցնում է ավանդ, որի մասին, ցավոք, մեր հայրենակիցները վատ տպավորություն ունեն: Եվ, փաստորեն, եթե քաղաքացին 10 տարուց քիչ է ապրում, ապա այդ գումարը մնում է ապահովագրական ընկերությանը, հակառակ պարագայում՝ եթե 10 տարուց շատ ապրի, ապա ապահովագրական ընկերությունը պարտավորվում է վճարել հաջորդ տարիների համար:




Լրահոս