Անվանական դիտողություն անե՞մ, թե՞ …. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նիստն այսօր սկսվեց  դիտողություններով: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին դիտողություն անելու առիթը բաց չէր թողնում:

«Անվանական դիտողություն անե՞մ, թե՞ …»,-պատգամավորներին դիմելով՝ ասաց ԱԺ նախագահը:

Սակայն պատգամավորները շարունակում էին իրենց խոսակցությունները, և ԱԺ նախագահն անցավ անվանական դիտողությունների. «Էտ ի՞նչ ճոխ խոսակցություն է էդտեղ, պարո՛ն Մելիքյան, ի՞նչ ա պատահել»:

Ժամանակ առ ժամանակ նա շարունակում էր նկատողություն անել պատգամավորներին. «Աղմկում եք, ուշադիր, խնդրեմ»:




Լրահոս