«Ջեյսոն Ստեթհեմը» և դյուրահավատ ռուս կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուափսեի ոստիկանությունը բողոք է ստացել հոլիվության աստղ Ջեյսոն Ստեթհեմի դեմ: Ինչպես հայտնել է Նովոչերկասկի բնակչուհին, ամերիկյան դերասանին նման անհայտ տղամարդը ներկայացել է իբրև Ստեթհեմ և նրանից ապաստան խնդրել: Բարի կինը նրան իր տուն է հրավիրել, ուր տղամարդը բնակվել է մոտ մեկ ամիս:

Այնուհետև տղամարդն ասել է, որ գնում է Տուափսե և հրավիրել է կնոջն իր մոտ, խոստանալով դիմավորել նրան ավտոկայանում, տեղեկացնում է Звезда հեռուստալիքը: Երբ կինը ժամանել է Տուափսե, նրան ոչ ոք չի դիմավորել, և նա խաբեբային չգտնելով, դիմել է ոստիկանություն:

Ինչպես նշվում է դիմումում, Նովոչերկասկի բնակչուհին պահանջել է ոստիկանությունից զրուցել «դերասանի» հետ, սակայն ոստիկանները տղամարդու արարքի մեջ հանցանշաններ չեն գտել:

Ինչպես նշվում է քրեական գործի հարուցման մերժման մեջ, Ջեյսոն Ստեթհեմին հարցաքննել չի հաջողվել, քանի որ տվյալ քաղաքացին բնակվում է ԱՄՆ-ում:




Լրահոս