Տնտեսական աճի կանխատեսումները լավատեսություն չեն ներշնչում. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Որքան տարին մոտենում է եզրագծին, այնքան նվազում են Հայաստանի տնտեսական աճի սպասումները։ Որ տնտեսական ակտիվությունն այս տարի նախատեսվածից անհամեմատ ավելի թույլ է, համոզված են ինչպես միջազգային կազմակերպությունները, այնպես էլ ներքին կառույցները։ Պատահական չէ, որ վերջին շրջանում բոլորը միահամուռ նվազեցնում են իրենց կանխատեսումները տնտեսության աճի վերաբերյալ: Տնտեսական աճի վերաբերյալ սպասումները գնալով նվազում են նաեւ ներքին կառույցների կանխատեսումներով։ Չնայած, ի տարբերություն միջազգային կազմակերպությունների, նրանք շատ ավելի լավատես են: Մասնավորապես կառավարությունը դիտարկում է 3,3 տոկոսանոց աճ ապահովելու հավանականությունը, ինչը բավականաչափ բարձր է ինչպես «Մուդիսի», այնպես էլ Արժույթի միջազգային հիմնադրամի սպասումներից: Չնայած նման լավատեսությանը, այնուհանդերձ կառավարությունը եւս զգալիորեն նվազեցրել է նախկին սպասումները. դադարել է հավատալ, որ կհաջողվի ապահովել տարեսկզբին ձեւավորված ակնկալիքները: Ինչպես հայտնի է, պետական բյուջեն ծրագրել է 5,2 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշ: Գործադիրի փոփոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ 4,1 տոկոսանոց աճ: Դրանից հինգ-վեց ամիս անց կառավարությունը ստիպված է խոստովանել, որ անգամ այդ ցուցանիշն է ռիսկային»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս