Հանձնաժողովի անդամները թաքցնում են իրենց ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ թիվ 1/04 ընտրատեղամասում մի երիտասարդ  փորձել է ընտրել կեղծ անձնագրով: Դա պարզվել է այն բանից հետո, երբ երիտասարդն իրեն կասկածելի է պահել:  Նկատելով “ժառանգություն”  կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի վստահված անձի աչալրջությունը, վերջինս  առևանգել է անձնագիրը և փախել ընտրատեղամասից: Դեպքի առթիվ կազմվել է  արձանագրություն:   “Ժառանգության” ներկայացուցիչը հավելեց, որ տղան մինչ այդ  հասցրել է քվեարկել: armlur.am-ի թղթակցի այն հարցին, թե ով է նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահը,  Ստյոպա Սաֆարյանի վստահված անձ Սեդան ասաց. “Ես նման հանձնաժողով չեմ տեսել: Հարցնում եմ հանձնաժողովի անդամների անունները, ինձ պատասխանում են,  դա քո ինչին է պետք, մարդիկ ենք  էլի”: Մեր հեռախոսազրույցի պահին  1/04 ընտրատեղամաս էին այցելել  ԱՄՆ դեսպանը և ԵԱՀԿներկայացուցիչներ: 




Լրահոս