Արտակարգ դեպք` Ապարանում, քաղաքացին փորձել է ցած նետվել Մշակույթի տան տանիքից. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 35-40 տարեկան մի տղամարդ բարձրացել է Ապարանի մշակույթի տանիք եւ սպառնում է ինքնասպան լինել:

Քաղաքացին այդ ծայրահեղ քայլին դիմում է այն պատճառով, քանի որ ըստ իր հայտարարության ոստիկանությունը եղբորն անհիմն ձերբակալել է, եւ սպառնում է՝ եթե եղբորը բաց չթողնեն, ինքն ինքնասպան է լինելու, եղբորը երեկ ձերբակալել են: Այդ քաղաքացին Քուչակի բնակիչ Սևակ Իսպիրյանն է:

21:10-ին  հայտնի դարձավ, որ  հաջողվեց համոզել Ս. Իսպիրյանին, որպեսզի նա հետ կանգնի այդ ծայրահեղ քայլից, ինչին իրավապահներին օգնեց նրա եղբայրը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս