Իռլանդիայում երկու ինքնաթիռ բախվել են միմյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուբլինի օդանավակայանում Ryanair ընկերության երկու ուղևորափոխադրող ինքնաթիռ են բախվել: Ինքնաթիռներից մեկի պոչը բախվել է մյուսին՝ թռիչքուղու վրա մանևրելու ժամանակ: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել, սակայն միջադեպի արդյունքում երկու չվերթներն էլ հետաձգվել են: Ինչ վերաբերվում է այլ չվերթներին, ապա օդանավակայանում լուրջ ուշացումներ չեն եղել. դեպքից հետո կարճ ժամանակ անց օդանավակայանը շարունակել է աշխատել սովորական ռեժիմով:

Ինչպես նշում է Irish Independent-ը, խոշոր բրիտանական ընկերության ներկայացուցիչները ներողություն են խնդրել ուղևորներից պատճառված անհարմարության համար: Ընկերության հատուկ ծառայությունները հետաքննում են միջադեպը:




Լրահոս