Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.20-ին Ստեփանավանի հիվանդանոց տեղափոխված դանակահարված տղաները եղբայրներ են:
Նշենք, որ այդ օրը Ստեփանավանի հիվանդանոց էին տեղափոխվել 1985թ. ծնված Վլադիմիր Կռոյանը եւ 1998 թ. ծնված Ռոբերտ Մանուկյանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ Վլադիմիրն այս վիճաբանության հետ կապ չի ունեցել, նա պարզապես տեսնելով, որ իր եղբայրը՝ Ռոբերտը, վիճում է, հասել է օգնության, արդյունքում ինքն է վնասվածք ստացել:
Ավելի ուշ Ստեփանավանի քննչական կոմիտե է ներկայացել մի քաղաքացի եւ հայտնել, որ վիճաբանության ժամանակ ինքն է վնասվածքներ հասցրել տղաներին: Փաստի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր 112 հոդվածի հատկանիշներով: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Ստեփանավանի քննչական կոմիտե ներկայացած անձը չի ցանկացել ցուցմունք տալ` պատճառաբանելով, որ պետք է խորհրդակցի պաշտպանի հետ: