Արամ Հարությունյանը 70 մլն դրամով մարզպետարանը դուքանի է վերածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի նորաթուխ մարզպետ Արամ Հարությունյանը`բուլկի Արամը, ավելի շատ հայտնի է Եվրոպաներում շքեղ առանձնատներ ձեռք բերելով ու իրեն շռայլություններ թույլ տալով: Հիմա էլ ասում են` որոշել է մի մեծ ֆազենդայի վերածել Կոտայքի մարզպետանը: Ասում են` Բուլկի Արամը մարզպետարանը վերածել է իր սեփական դուքանի, ուր նա որոշել է կյանքի կոչել իր մանկության երազանքները: Այս օրերին Արամ Հարությունյանն ամբողջությամբ քանդուքարափ է արել ու Անի ավերակ է դարձրել մարզպետարանի ամբողջ տարածքը, որն ի դեպ վարձակալական հիմունքներով են տրամադրել Կոտայքի մարզպետարանին:

Armlur.am-ի տեղեկություններով, մարզպետարանը քաղաքապետարանին տարեկան բավականին կլորիկ գումար է մուծում վարձակալության ծախսերի համար: Բայց արի ու տես, որ Բուլկի Արամը, ով իրեն «պուտյովի» է պատկերացնում, առանց որևէ համապատասխան թույլտվության , որոշել է իր բոստանում` այսինքն վարձակալած տարածքում հյուսիսային պողոտային համարժեք շինարարություն իրականացնել` էլիտայի վերջին ճիչով:

Մեր ունեցած տեղեկություններով, այդ տարածքում հիմնական պատերից սկսած քանդուքարափ են արել, և բուլկու ճաշակով նորից այն վերանորոգել ու բերել են մոտավորապես Լուվրի թանգարանի տեսքի: Մարզպետի նստավայրում փոխվել է ամեն ինչ` նոր թանկարժեք դռներ ու պատուհաններ, նոր գույք , կահ-կարասի, նոր տեխնիկա, նոր «յուղը» վրեն պատեր` թանկարժեք ներկերով ու պաստառներով զարդարված, մի խոսքով իսկական պարահանդես …

Շրջանառվող լուրերի համաձայն, մարզպետի նոր աթոռանիստը կարգի բերելու համար ծախսվել է մոտ 60-70 մլն դրամ, միայն թե դեռևս պարզ չէ, թե ում փողերով է սկսվել այս եռուզեռը, քանի որ այս արարողության համար ոչ մի կոպեկ դուրս չի գրվել մարզպետարանի բյուջեից, եւ ոչ էլ այլ միջոցներ են ջրի երես դուրս եկել, որով մարզպետը կարող էր իրեն նման շռայլությւոններ թույլ տալ: Ի դեպ, մարզպետի նստավայրի շինարարական աշխատանքների «պրարաբը» ոմն մի Արշոյ է, ով էլ այս օրերին մեծ թափով շինանյութ է, որ կրում է դեպի մարզպետարան:

Այն, որ բնապահպանության ոլորտը հոշոտած մեծն մարզպետը իրավունք չուներ վարձակալած տարածքում այսպիսի խրախճանք կազմակերպեր, դա դեռ մի կողմ, իսկ որ քաղաքապետարնն էլ, ով, ըստ էության, այդ տարածքի տեր ու տիրականն է, ուխտի ականջում քնել է. սա նույնպես խայտառակության ճիշտ և ճիշտ դրսևորում է: Քաղաքապետարանը ինչու է լալկվել ու սսկվել այն փաստից, որ նոր մարզպետը` հանուն իր նոր դղյակի որոշել է պոպոք ջարդել հրազդանցիների գլխին:
Բայց սա դեռ վերջը չէ, մարզպետը մեծ թափով սկսել է հեռացնել մարզպետարանի` ծնունդով հրազդանցի կադրերին` նրանց փոխարինելով «թազա» երեւանյան կադրերով: Անգամ քարտուղարուհուն Երեւանից է տարել:

Իսկ թե ինչով է պայմանավորված մարզպետի այս հաղթարշավը, եւ թե վերջապես ինչ միջոցներով է իրականացվում այս շինարարությունը, Armlur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ մեծն մարզպետից, սակայն դա մեզ չհաջողվեց, քանի որ մարզային իշխանիկը գերադասեց չխոսել իր հերոսությունների մասին` փոխարենը ցույց տալով քաղաքապետարանի ու իր տեղակալների տեղը:

Դե իսկ ահա Հրազդանի քաղաքապետարանից էլ, մարզպետի բռնած գործերի առթիվ շատերը գերադասեցին լռել, փոխարենը սենսացիոն հայտարարություն արեց քաղաքապետարանի ճարտարապետ Մյասնիկ Կոստանյանը` ասելով, որ մարզպետարանի վերանորոգման աշխատանքների ծախսն իր վրա է վերցրել քաղաքապետարանը ` տեղական բյուջեից տրամադրելով 15 մլն դրամ: Փաստորեն այս մարզում բոլոր հարցերը լուծված էին, մնացել էր սարի սմբուլը: Մարդիկ օրվա հացի կռիվ են տալիս, աշխատանք, ապրուստի միջոց ու հնարավորություն չունեն, իսկ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը 15 մլն դրամ է մուծվում` մարզպետի ոտքի տակ ընկնելու ու խալի փռելու համար: Քանի ընտանիք, քանի կարիքավոր կարող էր այդ 15 մլն դրամից իր մատի փուշը հանել:

Երևի Դանիելյան Արամն էլ է վախեցել բուլկի Արամի վերջերս արած այն հայտարարությունից, որ մարզպետարանում ու իր տարածքում ինքը ոչ մի հրազդանցի կադր իր տեղում չի թողնելու: Այ քեզ բան, բացի էն, որ կաշառակեր ու թալանչի էր, հիմի էլ բեսպրեդելն ավելացավ` Լիսկա 2 իրավիճակ:




Լրահոս