ԽՍՀՄ նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխաիլ Գորբաչովը տեղափոխվել է հիվանդանոց:
BBC-ի հետ զրույցում Գորբաչովը հայտնել է, որ իր առողջական վիճակը վատացել է չորեքաբթի՝ հոկտեմբերի 8-ին: «Վերջին 7 օրերին վիճակս քիչ թե շատ բարվոք էր, սակայն այսօր հիվանդանոցում եմ: Տեղի է ունեցել սրացում, ես հետազոտվում եմ, ամբողջովին խողովակներով պատված», – ասել է նա:
ԽՍՀՄ նախկին նախագահը դժգոհել է այն առիթով, որ հիվանդությունն իրեն խանգարել է հետևել Նոբելյան մրցանակաբաշխության ընթացքին:
Նշենք, որ ինքը՝ Գորբաչովը, Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել 1990թ.-ին: