Սերբիայում ռուս միլիարդատիրոջ բնակարան ռումբ են գցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ի երեկոյան անհայտ անձը պայթուցիկ սարք է գցել ռուս գործարար Անդրեյ Մելնիչենկոյի` Բելգրադում գտնվող բնակարանի պատշգամբ: Ահաբեկչության իրականացման պահին պատշգամբում են եղել Մելնիչենկոյի մայրն ու կինը: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել. տեղեկացնում է ТАСС-ը:

Անդրեյ Մելնիկովի կարողությունը կազմում է 11,4 միլիարդ դոլար: Ամենահարուստ ռուսաստանցիների ցանկում նա զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ Forbes-ի միջազգային վարկանշային ցանկում՝ 97-րդը: Գործարարի կինն ազգությամբ սերբ Ալեքսանդրա Մելնիչենկոն է, ով մոդել է: Նրանք ամոսնացած են 2005-ից:




Լրահոս