Մեյվեզեր-Պակյաո մենամարտն անպայման կկայանա. Մեյվեզեր-ավագ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի WBC և WBA կիսամիջին քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր հայրը` Ֆլոյդ Մեյվեզեր-ավագը վստահ է, որ իր որդին ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ մենամարտից հետո չի ավարտի կարիերան: Հիշեցնենք, որ Մեյվեզեր-կրտսերը հաջորդ տարի ծրագրում է ևս երկու գոտեմարտ անցկացնել, որից հետո էլ նոր կավարտի կարիերան:

«Այդ մենամարտը կկայանա, հավատացեք ինձ: Դա ամենակարևոր մենամարտն է, որ երբևէ կարող էր տեղի ունենալ:  Ես կարող եմ ասել, որ իմ որդին ինձ երբեք չի ասել, թե այդ մենամարտը տեղի կունենա, բայց դա կկայանա: Հիշեք իմ խոսքերը և դուք կտեսնեք, որ այդպես էլ կլինի», – նշել է Մեյվեզերը:




Լրահոս