Էբոլայի վիրուսի զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էբոլայի վիրուսից աշխարհի յոթ երկրներում զոհվածների թիվն աճել է մինչև 4033 մարդ: Այդ մասին տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Ընդհանուր առմամբ գրանցվել է այդ հիվանդությամբ վարակվելու 8399 դեպք: Առավել մեծ չափով Էբոլայի տենդը տարածվել է Արևմտյան Աֆրիկայի երկրներում՝ Լիբերիայում, Սյերա-Լեոնեյում, Նիգերիայում և Գվինեայում:

ԵՄ տարածքում հիվանդացության առաջին դեպքը գրանցվել է Իսպանիայում: Բուժքույր Տերեսա Ռոմերոն, ով մասնակցել էր Աֆրիկայում Էբոլայով վարակված երկու քարոզիչների խնամքին, ինքը ևս վարակվել էր: Այժմ նա հոսպիտալացված է. վիճակը գնահատվում է իբրև ծանր:

Բացի այդ, չորեքշաբթի ամերիկյան Տեքսաս նահանգի Դալլաս քաղաքում մահացել է լիբերիացի Թոմաս Էրիկ Դունկանը՝ Էբոլայով վարակված առաջին մարդը, ում հիվանդությունն ախտորոշվել է ԱՄՆ տարածքում:




Լրահոս