![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/531d7ea2e19b0.jpg)
Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը ճանաչվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի օգտին քվեարկել է երկրպագուների 38 տոկոսը: Երկրորդ տեղն է զբաղեցրել Մախաչկալայի «Անժի»-ի կիսապաշտպան Ամադու Մուտարին, ով ստացել է ձայների 29.9 տոկոսը:
Նշենք, որ սեպտեմբերին Սարկիսովը մասնակցել է երեք հանդիպման, դարձել երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: