Անդամալույծ բրիտանուհին հաղթահարել է 42 կմ 195 մետր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անդամալույծ բրիտանուհի 32-ամյա Քլեր Լոմասը համակարգչով կառավարվող հատուկ ռոբոտացված հագուստի շնորհիվ անցել է մարաթոնը,-գրում է  The Daily Mail-ը: 42 կմ 195 մետր երկարությամբ տարածությունը հաղթահարելու համար նրանից պահանջվել է 16 օր, որի ընթացքում նա դանդաղ, ընդմիջումներով շարժվել է Լոնդոնի փողոցներով: Նրան ուղեկցել են ամուսինը:
Բուկինգհեմյան պալատի մոտ կնոջը դիմավորել է թագավորի ձիավորների գվարդիայի պատվո պահակազորը, հարյուրավոր լոնդոնցիներ: բՔլերն իր մարաթոնը սկսել է ապրիլի 22-ին լոնդոնյան մարաթոնի 36 հազար մասնակիցների հետ: Մարաթոնին իր մասնակցությամբ Քլեր Լոմասը ցանկանում էր ուշադրություն հրավիրել անդամալույծների վրա եւ միջոցներ հավաքել բարեգործության համար: Լոնդոնի փողոցներով իր ճամփորդության ընթացքում նա օգնել է հավաքել 86 հազար ֆունտ 140 հազար դոլար: 2007 թ. մասնագիտությամբ ոսկյա զարդերի դիզայներ Քլեր Լոմասը ընկել էր ձիուց եւ ողնաշարի ծանր վննասվածք ստացել, որի հետեւանքով կրծքավանդակից ներքև անդամալույծ էր դարձել:




Լրահոս