Ժողովրուրդ-ի հավաստի տեղեկություններով, դերասան, հեռուստահաղորդավար Հրանտ Թոխատյանը հունիսի 1-ից պատրաստվում է տեղախոխվել Արցախ և բնակություն հաստատել այնտեղ: Լուրը թերթի հետ զրույցում հաստատել է նաև ինքը` Թոխատյանը` հավելելով ,Ղարաբաղում լավ աշխատանքի առաջարկ ունեմ, գնում եմ այնտեղ աշխատելու: Իհարկե, գնալ-գալով է լինելու, բայց ժամանակի մեծ մասը անցկացնելու եմ այնտեղ: Ժողովուրդ-ի հարցին, թե իր ընտանիքը ևս տեղափոխվելու է Արցախ, դերասանը միանշանակ չի պատասխանել` նշելով, որ ամեն ինչ կախված է աշխատանքից. “Եթե ամեն ինչ լավ լինի, իհարկե, ընտանիքս նույնպես ինձ հետ կլինիե: Իսկ թե Արցախում կոնկրետ ինչ առաջարկ է ստացել, դերասանը չի ցանկացել մանրամասնել` պատճառաբանելով. “Դեռ գաղտնիք է, եթե ամեն ինչ հստակեցվի, առաջինը խոսք եմ տալիս ձեզ ասել”: Դերասանը նաև նշել է, որ ուրախ կլինի, եթե իր այս քայլը վարակիչ լինի:
Ժողովուրդ. Դերասան Հրանտ Թոխատյանը պատրաստվում է բնակության տեղափոխվել Արցախ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ