ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Երեկ Կոտայքի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: Չարենցավան քաղաքի բնակիչ 31-ամյա Նեմո Կոստանդյանը իր Opel Astra մակնիշով Չարենցավան քաղաքի Օղակաձեւ փողոցի վրա վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակիչ 51-ամյա Արարատ Նազարբեկյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդն իր ավտոմեքենայով բախվել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Սմբատ Կորեկյանի վարած Nissan Extrial մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է, իսկ Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի:

 

 

ՀԱՐՑ. Ամուսինս 1-ին կարգի հաշմանդամ է դարձել, եւ նրա բուժումը պետք է իրականացվի տնային պայմաններում: Կցանկանայի տեղեկանալ` ի՞նչ ծառայություններ են տրամադրվում հաշմանդամներին տնային պայմաններում:

Լուսինե Հովսեփյան (35 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշման համաձայն՝ տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած միայնակ քաղաքացիներին, հաշմանդամություն ունեցող միայնակ անձանց: Տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետեւյալ ծառայությունները`
1) Կենցաղային սպասարկում.
2) Առաջնային բժշկական օգնություն եւ սպասարկում.
3) Սոցիալ-հոգեբանական օգնություն.
4) Իրավաբանական խորհրդատվություն:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին: Հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում: 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխաներն ըստ դեղատոմսերի ապահովվում են անվճար դեղորայքով, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից: Հաշմանդամներն իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում եւ դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ, ինչպես նաեւ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր եւ մասնագիտացված անվճար բուժծառայությամբ: Վերջին տարիներին այս ոլորտում նկատվում է որոշակի առաջընթաց, սակայն միեւնույն է՝ հաշմանդամներին վերաբերող շատ խնդիրներ մնում են անլուծելի, իսկ առաջնային խնդիրներից են, իհարկե, հաշմանդամների ազատ տեղաշարժի հնարավորությունն ու աշխատատեղերը:

 

 
ՀԱՐՑ. Բանկերից մեկին ունեցած պարտքն ուշացնելու պատճառով ինձ, այսպես ասած, «սեւ ցուցակ» են գցել: Տվյալ բանկում ինձ խոստանում են ամբողջ գումարը մարելուց հետո անհապաղ հանել «սեւ ցուցակից» եւ նորից վարկ տալ: Ուզում եմ իմանալ՝ դա որեւէ օրենքո՞վ է կարգավորվում, թե՞ տվյալ բանկի հայեցողությամբ:

Կարինե Վարդանյան (47 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան տիկին Կարինեի հարցմանը, տեղեկացնում ենք, որ բանկի եւ վարկառուների փոխհարաբերությունները կարգավորում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքը, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքը, «Վարկային տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման եւ վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգը, «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման» կարգը, «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների մասին» ՀՀ օրենք, առեւտրային բանկի ներքին իրավական ակտերը եւ այլն:
Համաձայն «Վարկային տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման եւ վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգի՝ տվյալ վարկի վերաբերյալ վարկային ռեգիստր արդեն իսկ մուտքագրված տվյալների յուրաքանչյուր փոփոխության դեպքում վարկատուն (ֆինանսական կազմակերպությունը) պարտավոր է վարկային ռեգիստր ներկայացնել այդ փոփոխությունները դրանք կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ տվյալ դեպքում մեր քաղաքացուն (վարկառուին), պարտքը մարելուց հետո, բանկը (վարկատուն) կարող է կրկին վարկ տրամադրել՝ ցուցաբերելով անհատական մոտեցում: Այսինքն՝ բանկն իր հայեցողությամբ է տնօրինում վարկի տրամադրման կարգը՝ գնահատելով անձի վարկունակությունը: Իսկ թե ինչպե՞ս՝ անհայտ է:




Լրահոս