ՀԷԿ-երի հմայիչ տիրուհին՝ ՀՀԿ-ում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երևան քաղաքի ՀՀԿ ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը ՀՀԿ-ական է դարձել ՀՀ նախկին վարչապետ վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանի հորդորով: Սկզբում շատ դժվարություններ են հաղթահարել, մինչև կայացել է ՀՀԿ կանանց խորհուրդը, քանի որ, ըստ մեր զրուցակցի, սկզբնական շրջանում բոլորի համար էլ տարօրինակ է եղել կնոջը կուսակցական աշխատանքներում տեսնելը:

Նաիրա Նահապետյանը երկար տարիներ զբաղվել է տնտեսագիտական գործունեությամբ: Սակայն 90-ականներին, երբ Հայաստանում լույս չկար, ու մարդիկ մթության մեջ էին ապրում, նա որոշեց մի գործունեությամբ զբաղվել, որը կօգներ ժողովրդին լուսավոր կյանքով ապահովել: Նայապետյանը ՀՀ-ում առաջին կանանցից մեկն է, ով զբաղվում է փոքր ՀԷԿ-երի շահագործման խնդիրներով:

Armlur.am-ի զրուցակիցը վերհիշել է իր անցած ուղին ու ներկայացրել այն ճանապարհը, որի միջով անցնելով՝ այսօր հասել է իր համար ցանկալի արդյունքի:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս