Ս.թ. մայիսի 8-ին, առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում պայթեցրել են Երևանում, Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբը: Ըստ տարածված լուրերի, այս նույն երիտասարդները նման քայլեր են կատարել նաև Երևանի այլ ակումբներում, որոնք ըստ իրենցև բազմազանության և բազմամշակութայնության կողմնակիցներ են: Խիստ մտահոգիչ և դատապարտելի է այն հանգամանքը, որ տվյալ երիտասարդները ներկայացնում են անհանդուրժողական և ֆաշիստական խմբավորում, որը մինչ այդ պարբերաբար ագրեսիվ գործողություններ կատարելովև ահաբեկել է ակումբի տերերին ու հաճախորդներին և փորձել վախ սերմանել: Այս խմբավորումը մոտավորապես 6-7 ամիս նախապատրաստվել է այս ահաբեկչությանը: Այդ ընթացքում նրանք այցելել են նաև այլ ակումբներ, որոնք իրենց կարծիքով և տպավորությամբ կողմ են բազմազանությանը և իրենց կարծիքով առաջադեմ մտածողությամբ մարդիկ են գնում այնտեղ, կոտրել են գարեջրի շշեր, ըստ տեղեկությունների ակումբներից մեկի դռան վրա ձվեր նետել: Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը նույն օրը ձերբակալել է DIY ակումբը պայթեցնելու դեպքի վերաբերյալ երկու կասկածյալներին, նրանցից մեկը այնուհետև ստորագրության դիմաց ազատ է արձակվել, իսկ մյուսի նկատմամբ դատարանը գրավ է կիրառելև դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի և Հրայր Կարապետյանի միջնորդությամբ: Սոցցանցերում շարունակվում են կյանքի և անվտանգությանը սպառնալիքներ հղել DIY ակումբի պայթեցումը դատապարտող անհատների դեմ: Այս պարագայում հարկ ենք համարում նշել, որ ավելի մեղմ հանցագործություններ կատարած մարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է կալանքի սանկցիան, իսկ նման ահաբեկչական գործողություններ կատարող անձանց նկատմամբ այն չի կիրառվել և նրանք հիմա գտնվում են ազատության մեջ ու շարունակում են հասարակական վտանգ ներկայացնել: Մենք այս պայթյունը գնահատում ենք որպես ահաբեկչություն, քանի որ նրանք այդ քայլով վնաս են հասցրել ոչ միայն ակումբի տերերի գույքին, այլ նաև ռիսկի տակ են դրել այդ բնակելի շենքում ապրող երեխաների և մեծահասակների կյանքը, քանի որ այդ պայթեցումից կարող էր հրկիզվել ողջ շենքը: Սրանով նրանք ահաբեկչության պոտենցիալ զոհ են դարձնում բոլոր այն մադկանց, ովքեր ազատ, առաջադեմ մտածողություն ունեն, հանդիսանում են ժողովրդավարական և մարդու իրավունքների սկզբունքները կրողներե – նշեց Մարինե Մարգարյանը, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի ծրագրի համակարգողը:
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ի նախագահ Լարա Ահարոնյանը նշեց, որ նման հանցագործությունները կանխարգելելու հարցում կարևոր է ունենալ համապատասխան օրենսդրություն, որը կսահմանի համապատասխան պատիժ ատելության հիմքով հանցագործությունների պատժման համար: Օրինապահ մարմինները պետք է համապատասխան գնահատական տան և պատիժը սահմանելիս հիմք ընդունեն այն հանգամանքը, որը նման հանցագործության մոտիվը մարդու իրավունքների ոտնհարում է, անհանդուրժողականության և ատելության դրսևորում է: Ատելության հիմքով կատարված հանցագործությունների կանխարգելման հարցում կարևոր է հասարակական լայն շերտերի արձագանքը և քննադատությունը, այլապես նման հանցագործության շուրջ ստեղծված անպատժելիության մթնոլորտը կխթանի նման հանցագործությունների տարածումը և ահաբեկիչ է հասարակության յուրաքանչյուր անդամի համար:
Թե Ծոմակի, թե մեր կոլեգաներ Կարեն Հակոբյանի և Լալա Ասլիկյանի նկատմամբ արդեն առկա են սպառնալիքներ, որոնք շրջանառվում են տարբեր ձևերով:
Այնուամենայնիվ, ուրախալին այն փաստն է, որ օրեցօր նոր մարդիկ են հայտնում աջակցություն այս հարցով տուժած անձանց և միանում մեր կոչերին:
Անհրաժեշտ է մարդկանց հասանելի դարձնել ճշմարիտ և հիմնավորված տեղեկատվությունև սկսած կրթական հաստատություններից մինչև ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվություն: Իրավաբան Լուսինե Մինասյանը նշեց որ, գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3րդ մասի 1-ն հոդվածով դիտավորությամբ գույքի դիտավորյալ ոչնչցում առանձնապես խոշոր չափերի վնասով, սակայն տեղի ունեցածը ահաբեկչություն էՙ, ատելությամ հիմքով հանցագործություն է, որը տարբեր երկրներում պատժվում է առավել խիստ և առկա է համապատսախան օրենսդրություն նման հանցագործությունները առավել խիստ պատժելու համար: Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական դաշտն ունի այս բացը: Գրող Վիոլետ Գրիգորյանը նշեց, որ սա ահաբեկչություն է հասարակության նկատմամբ, որոշակի գաղափարներ և կենսակերպ ունեցող մարդկանց նկատմամբ, և մեր հասարակությունում տեղ չեն կարող գտնել նման դրսևորումներ: Ինչպես նաև շեշտադրեց այն փաստը, որ սա հասարակական վտանգ է ներկայացնում և մենք բոլորս, հասարակության յուրաքանչյուր անձ և պատկան մարմինները պետք է դատապարտենք նման գործողությունները և մեր դիրքորոշմամբ ցույց տանք, որ սա չի կարող հանդուրժվել մեր երկրում: Սա նույնասեռականների խնդիր չի, սա ահաբեկչություն է ազատ մտածող, այլախոհ մարդու նկատմամբ: Այնուհետև, մամլո ասուլիս մասնակիցները նշեցին, որ մենք պահանջում ենք ոստիկանությունից ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, հայտնաբերել ու պատժել բոլոր հանցագործներին, ապահովել DIY ակումբի և նման հասարակական վայրերի տերերի և այցելուների անվտանգությունը, ապահովել վնասների պատշաճ հատուցումը: Հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության մոտ առկա են հանցագործության մասին վկայող փաստեր, որի հիման վրա ոստիկանությունը պարտավոր է իրականացնել անհապաղ գործողություններ և պատասխանատվության ենթարկել հանցագործներին: Մենք խստիվ դատապարտում ենք մեր հասարակության և պետության համերաշխության ու անվտանգության դեմ սերմանվող նմանօրինակ ֆանատիկ, ֆաշիստական և այլամերժ անօրինական դրսևորումները, կազմակերպություներին ու գործողությունները: Հայաստանի Հանրապետությունում պիտի հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգըև հանուն մեր հանրության և ժողովրդի ազատության, արդարության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման:
Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ
Հանրային Տեղեկատվություն և Գիտելիքի կարիք ՀԿ