Քաղաքացիական ամուսնություններն ավելանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամուսնական պայմանագրեր Հայաստանում գլխավորապես չեն կնքվում, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Շենգավիթի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը: Ամուսնական պայմանագիրը կնքում են նոտարական գարսենյակում, զույգն է որոշում, թե ինչպես է դա կնքելու: Հայաստանում առայժմ միայն մեկ դեպք է գրանցվել, դա էլ արտասահմանյան քաղաքացու հետ է եղել:
Անդրադառնալով քաղաքացիական ամուսնություններին՝ բանախոսը նշեց, որ ինքը կողմնակից է օրինական ամուսնության: Սակայն քաղաքացիական ամուսնության աճի միտում կա: Նման ամուսնությանը դեմ են ծնողները, ավելի շատ դեմ են աղջկա ծնողները: “Ավելի շատ ծնողներն են դեմ, ավանադական ստերիոտիպն է գործում”,-նշեց մյուս բանախոսը՝ ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը:
Վերջինս  հայտնեց նաև, որ ամենաամուր ընտանիքները գյուղական համայնքներում են ձևավորվում:




Լրահոս