Քննարկվել է ԳԾՕ գործածության մասինե ՀՀ օրենքի նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել “Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն: Ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ խորհրդակցության մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել օրինագծի վերաբերյալ և առաջարկել լրամշակել այն: “Օրենքն իր մեջ պետք է պարունակի խիստ կանոններ, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան ռեժիմների սահմանմամբ արգելելու են Հայաստանի Հանրապետություն ներմուծել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ”,– ասել է վարչապետը:
“Կառավարությունն այս օրենքի նախագիծը հետ կկանչի Ազգային Ժողովից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այն լրամշակելու նպատակով”,– ավելացրել է նա: Օրենքի նախագծով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն ու մեխանիզմները՝ դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար:




Լրահոս