Մեծ Բրիտանիայի Յելի համալսարանի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ կանոնավոր կերպով հեծանիվ քշելը կանաց մոտ հանգեցնում է սեռական ցանկության նվազման: Անցկացված ուսումնասիրություններում ներգրավված է եղել 50 կին, ովքեր ամեն օր կանոնավոր կերպով հեծանիվ են քշում: Նրանցից յուրաքանչյուրն էլ բողոքել է սեռական օրգանների հատվածում ունեցած գերզգայությունից, ցավերից, ծակծկոցներից: Պարզվել է՝ պատճառն այն է, որ հեծանվի բռնակներն ի տարբերություն նստատեղի ավելի ցածր են տեղավորված, ուստի կինը հավելյալ ճնշում է գործադրում սեռական օրգաններում առկա նյարդերի և արյունատար անոթների վրա:
Կանոնավոր հեծանիվ քշելու վնասները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ