Ռոբինյոն կասկածվում է բռնաբարության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Ռոբինյոն կասկածվում է խմբակային բռնաբարության մեջ:

Քննիչների խոսքով` դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի հունվարին Միլանում, իսկ տուժածը Բրազիլիայի 18-ամյա բնակչուհի է: Դատարանը մերժել է իտալական դատախազության` Ռոբինյոյին ձերբակալելու պահանջը, քանի որ նա ավելի վաղ դատվածություն չի ունեցել և ներկա պահին Իտալիայում չէ:

Նշենք, որ սա ֆուտբոլիստի կենսագրության մեջ առաջին նման դեպքը չէ:  2009-ին Ռոբինյոն կրկին մեղադրվում էր բռնաբարության մեջ, սակայն դատարանը նրան արդարացրել էր:




Լրահոս