Մարտեր առանց կանոնների սպորտաձևի մարզիկ Ֆիլ Դևիսը (12-2) Bloodandsweat-ին պատմել է Գլովեր Տեյշեյրայի հետ մարտում իր ծրագրի մասին: Նա հայտարարել է իր երկրպագուներին, որ նրանք չպետք է իրենից միայն միավորներով հաղթանակ ակնկալեն:
«Հաղթանակի բանալի՞ն: Առաջինը՝ հարվածներ հասցնել, ընդ որում հաճախակի, որպեսզի նրան լարվածության մեջ պահեմ: Հենց որ Տեյշեյրան սկսում է շարժվել, նա, ինչպես «Շերման» տանկը, միայն առաջ է գնում՝ պահպանելով բռնցքամարտիկի կեցվացքը:
Ես մարդասպանի բնազդ ունեմ, ինչն անհրաժեշտ է մրցակցին վերացնելու համար: Դա նախկինում արդեն արել եմ: Ես ամեն բան ունեմ, որպեսզի Տեյշեյրայի հետ մարտը վաղաժամ ավարտեմ»,- ասել է Դեվիսը: