Սինգապուրում ընթացող թենիսի WTA-ի տարվա ամփոփիչ մրցաշարի սպիտակ խմբում ռուս Մարիա Շարապովան 7:5, 6:7, 6:2 հաշվով հաղթեց լեհ Ագնեշկա Ռադվանսկային:
Սակայն նա դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ պետք է հաղթեր 2 սեթում: Այժմ Շարապովան խմբում երրորդն է, սակայն չեխ Պետրա Կվիտովան կարող է շրջաnցել նրան, եթե հաղթի դանիացի Կարոլին Վոզնյացկիին:
Սինգապուր, ամփոփիչ մրցաշար
Մարիա Շարապովա (Ռուսատան) – Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 7:5, 6:7 , 6:2