Մայիսի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները պարզվել են: Ըստ NEWS.am-ի՝ BMW 318 մակնիշի 30 ՏՏ 652 համարանիշի մեքենան պատկանում է Վանաձոր քաղաքի բնակիչ 26-ամյա Սերգեյ Գալստյանին, որը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության: Ականատեսները դեպքի վայրում պատմել են, որ մեքենան հարվածել է ճանապարհի արգելապատնեշին, պոկել երկաթե սալերը, այնուհետեւ ընկել ձորը: Սակայն չի բացառվում, որ մեքենան ձորն է ընկել մեկ այլ մեքենայի հետ բախման արդյունքում: Դեպքի վայր ժամանած մարզային փրկարարներն ուսումնասիրել են տարածքը, ձորում հայտնված մեքենան, սակայն այնտեղ այլ մարդ չի եղել: Դեպքի վայրում աշխատում են Լոռու ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Դավիթ Խանաղյանը եւ փորձագետը: Հիվանդանոցում պարզվել է, որ վարորդը վթարի ժամանակ ալկոհոլ օգտագործած չի եղել:
ՊԱՐԶՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ